Շարադրության մրցույթ «Համայնքի հեքիաթը» թեմայով

Շարադրության մրցույթ «Համայնքի հեքիաթը» թեմայով
✍️ Շարադրության մրցույթ «Համայնքի հեքիաթը» թեմայով
Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան ընդառաջ ՎԲՀՔ-ն հայտարարում է ստեղծագործական մրցույթ՝ նվիրված համայնքային արժեքներին, մարդասիրությանը և միասին ապրելու մշակույթին։
«Համայնքի հեքիաթը» թեմայով մենք հրավիրում ենք քեզ պատմել քո համայնքի մասին՝ այն պարզ, մարդկային ու ջերմ ոգով, որով Թումանյանն էր խոսում մարդու, համայնքի և արժեքների մասին։
Մրցույթի պայմանները
👉 Մրցույթին կարող են մասնակցել քոլեջի ուսանողները և համայնքի երիտասարդները,
👉 Աշխատանքի ձևաչափը՝ շարադրություն կամ կարճ պատմություն,
👉 Աշխատանքները պետք է հրապարակել նշված նյութի մեկնաբանություններ բաժնում, նշելով նաև հեղինակի անունը, ազգանունը և ուսումնական հաստատությունը։
👉 Ծավալը՝ 200–300 բառ,
👉 Լեզուն՝ հայերեն։
🏆 Սոցիալական հարթակում(Facebook, Instagram) ամենաշատ հավանումներ(likes) հավաքած շարադրության հեղինակը կստանա քոլեջի կողմից պատվոգիր և անակնկալ նվեր։
📅 Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ՝ փետրվարի 18, ժամը 18:00
🎉 Մրցույթի արդյունքները կհրապարակվեն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
✨ Յուրաքանչյուր համայնք ունի իր հեքիաթը։ Պատմի՛ր քո հեքիաթի մասին։