Գիտելիքը տարածվում է, երբ այն կիրառվում է
Մեր ուսանողուհի Լիլիթը Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոցում անցկացրեց
AI թեմայով սեմինար՝ նախատեսված դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։
Սեմինարի հիմքում այն գիտելիքներն էին, որոնք Լիլիթը ձեռք էր բերել քոլեջում՝ իր հետազոտական աշխատանքի ընթացքում։ AI-ն ներկայացվեց պարզ, հասանելի և գործնական օրինակներով՝ ցույց տալով, թե ինչպես կարող է այն դառնալ ուսման և դասավանդման օգտակար գործիք։












