Մեր ուսանողուհի Նոնան անցած կիսամյակում իրականացրել էր հետազոտություն՝ «Իմունիտետը 21-րդ դարում» թեմայով, որի շրջանակներում վերջերս անցկացվեց սեմինար։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին մարդու իմունային համակարգի կառուցվածքն ու գործառույթները, 21-րդ դարի բժշկության մեջ կիրառում ունեցող ուսումնասիրությունները, ինչպես նաև իմունիտետի անկման արդի մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։














