Դեկտեմբերի 6-ին ՎԲՀՔ-ում կայացավ սպասված հանդիպում մեր հատուկ հյուր՝ Արեգ Գևորգյանի հետ

Դեկտեմբերի 6-ին ՎԲՀՔ-ում կայացավ սպասված հանդիպում մեր հատուկ հյուր՝ Արեգ Գևորգյանի հետ
Դեկտեմբերի 6-ին ՎԲՀՔ-ում կայացավ սպասված հանդիպում մեր հատուկ հյուր՝ Արեգ Գևորգյանի հետ ✨
Արեգ Գևորգյանը՝ ռեստորանային ոլորտում հաջողությունների հասած գործարար է, ով իր բազմամյա փորձով և գործնական օրինակներով ոգեշնչեց մեր ուսանողներին։ Նա հայտնի է նաև սոցիալական հարթակներում իր տեսահոլովակներով, որտեղ կիսվում է բիզնեսի իրական մարտահրավերներով ու հաղթանակներով։
🎙️ Քոլեջում Արեգ Գևորգյանը հանդես եկավ «Իրական բիզնես» թեմայով հետաքրքիր և ազդող ելույթով՝ ներկայացնելով, թե ինչ արժեքներ են անհրաժեշտ կայուն բիզնես կառուցելու համար։ Ուսանողները ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը, հասցրեցին տալ իրենց հարցերը և օգտվեցին փորձառու մասնագետի խորհուրդներից։
Շնորհակալ ենք մեր հատուկ հյուրին, մեզ աջակցելու և երիտասարդներին ոգեշնչելու համար։ 👏