ՎԲՀՔ-ում ուսանողները շարունակում են ակտիվ մասնակցել կրթական նախաձեռնություններին

ՎԲՀՔ-ում ուսանողները շարունակում են ակտիվ մասնակցել կրթական նախաձեռնություններին
🙌 ՎԲՀՔ-ում ուսանողները շարունակում են ակտիվ մասնակցել կրթական նախաձեռնություններին։ Կազմակերպիչները մեր ուսանողներ՝ Նոնան և Ալիսան են, ովքեր իրականացրին սեմինար՝ «Աշխարհի փոփոխությունների ֆոնին՝ կրթության իրավունքի անփոփոխ արժեքը» թեմայով։
📈 Սեմինարի ընթացքում նրանք անդրադարձան ժամանակակից աշխարհի արագ զարգացումներին, տեղեկատվական հոսքերին, հասարակական փոփոխություններին և դրանց ազդեցությանը կրթական համակարգերի վրա։ Քննարկվեց այն կարևոր գաղափարը, որ փոփոխվող հանգամանքների մեջ էլ կրթության իրավունքը մնում է հիմնարար ու անփոխարինելի արժեք, որը ձևավորում է անձի զարգացումը, ինքնուրույն մտածողությունը և ներուժը՝ կառուցելու ավելի արդար ու կայուն հասարակություն։