📊 «Բիզնես հեռանկարները Վարդենիսում» արդեն բացահայտված են

📊 «Բիզնես հեռանկարները Վարդենիսում» արդեն բացահայտված են
📊 «Բիզնես հեռանկարները Վարդենիսում» արդեն բացահայտված են
Ս/թ նոյեմբերի 19-ին Քոլեջում տեղի ունեցավ սպասված պանելային քննարկում՝ «Բիզնես հեռանկարները Վարդենիսում» թեմայով, որը մեկ հարթակում համախմբեց համայնքային ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների՝
👤 ԱԿԲԱ բանկ Վարդենիսի մասնաճյուղի կառավարիչ՝ Սամվել Հակոբյան,
👤 ԱԲԱ դեղատնային ցանցի հիմնադիր՝ Արամո Բադեյան,
👤 GrigoryAnn service and trade LLC ընկերության հիմնադիր՝ Աննա Գրիգորյան,
👤 Քոլեջի Ուսուցիչ՝ Լուսինե Բուդոյան,
👤 ուսանողներ՝ Նինա Քոլայան և Ռազմիկ Ղազարյան։
Քննարկումը դարձավ մի հարթակ, որտեղ
👀 ներկայացվեցին Վարդենիսի բիզնես միջավայրի հնարավորություններն ու մարտահրավերները,
👀 խոսվեց երիտասարդ ձեռներեցների համար բացվող նոր ուղիների մասին,
👀 շեշտվեց ժամանակակից հմտությունների և մրցունակ կրթության դերը։
Մեր ուսանողները հնարավորություն ունեցան ուղղակիորեն հարցեր ուղղել մասնագետներին, լսել իրական աշխատաշուկայի փորձառությունները և հասկանալ, թե ինչ կարող են անել այսօր՝ վաղվա իրենց կարիերան ձևավորելու համար։
Այր օրը ևս մեկ քայլ արեցինք՝ կամուրջ կառուցելով կրթության ու բիզնեսի միջև, և հնարավորություն տալով մեր ուսանողներին տեսնելու իրենց ապագան ավելի լայն և վստահ։