

Սիրու՞մ ես բնությունը, արկածներն ու լավ ընկերակցությունը, ապա այս հնարավորությունդ բաց մի՛ թող։ Հոկտեմբերի 12-ին միասին գնում ենք արշավ դեպի Արմաղան լեռ։





Արմաղանը վահանաձև հանգստացած հրաբուխ է՝ շուրջ 2829 մետր բարձրությամբ, որը գտնվում է Մարտունու հարավում։ Լեռան գագաթին՝ հենց խառնարանում, գտնվում է յուրահատուկ մի փոքր լիճ, որը ստեղծում է հեքիաթային տեսարան՝ դարձնելով այն մի վայր, որտեղ կարելի է միաժամանակ և՛ հանգստանալ, և՛ լիցքավորվել։ Արմաղանը նաև պատմական ու մշակութային նշանակություն ունի՝ հայ ժողովրդի սիրելի վայրերից է ու համարվում է ուժի և բնական գեղեցկության խորհրդանիշ։

