

Միջոցառումը լեցուն էր ազգային արժեհամակարգով՝ բեմում հնչեցին ազգային երգեր, պարեցինք մեր արմատներից եկող պարը, ու դրան զուգահեռ հնչեցին խոսքեր, որոնք խորապես արձագանք գտան բոլոր ներկաների սրտերում։
Դիպլոմների հանձնումը եղավ ոչ միայն ավարտական փաստաթղթի փոխանցում, այլև՝ վստահության փոխանցում։ Վստահություն՝ դեպի մի սերունդ, որը արդեն իսկ ապացուցել է իր պատրաստակամությունը կրթվելու, աճելու և կայանալու գործում։

Տոնի ավարտին հյուրասիրության, ազատ խոսքի ու անկաշկանդ շփումների միջոցով հնչեցին շնորհավորանքներ, երախտագիտություն և մեծ ակնկալիքներ ապագայի հանդեպ։