Պատկերացնո՞ւմ եք՝ հնարավոր է մի քանի ժամում իրականացնել 3 տարբեր միջոցառումներ

Պատկերացնո՞ւմ եք՝ հնարավոր է մի քանի ժամում իրականացնել 3 տարբեր միջոցառումներ
🤩Պատկերացնո՞ւմ եք՝ հնարավոր է մի քանի ժամում իրականացնել 3 տարբեր միջոցառումներ։
📍«Դեղագործություն» մասնագիտության ուսանողները այցելեցին Arpimed Pharmaceutical Company, որտեղ ծանոթացան դեղարտադրող ընկերության կողմից ՊԱԳ-ի և որակի կառավարման ստանդարտների միջազգային չափանիշներին համապատասխան դեղաձևերի արտադրությանը։ Ներկա գտնվեցին փափուկ, հեղուկ և կարծր դեղաձևերի արտադրության բլոկներում, ականատես եղան և՛ արտադրության ընթացքին, և՛ որակի հսկման, գնահատման, և՛ փաթեթավորման գործընթացներին։
📍«Քույրական գործ» մասնագիտության ուսանողները այցելեցին My Way Socio-Habilitation, Educational, Vocational Training Day Care Center, որտեղ ծանոթացան կենտրոնի պատմությանը, կատարվող գործընթացներին։ Ավելի մանրամասն տեղեկացան աուտիզմ հիվանդության մասին, հիվանդության դրսևորման, նախանշանների, ինչպես նաև բուժման գործընթացի մասին։
📍Իսկ վերջում միասին եղան ԵՊԲ համալսարանի մարդու ախտաբանական և նորմալ անատոմիայի թանգարան, որտեղ ուսանողներին ներկայացվեց ֆորմալինի լուծույթի մեջ պահվող մարդու օրգանների ցուցանմուշները։