Գնանք հետազոտելու։ Ինքնուրույն փնտրել, գտնել և վերլուծել, սրա մասին էր մեր հանդիպումը։
2024-ից մեկնարկած «Հետազոտական աշխատանքների» ծրագիրը այսօր ավելի մեծ է դարձել և ավելի շատ ուսանողներ են հետաքրքրված դրանով։ Վերջերս քոլեջում տեղի ունեցավ նոր ուսումնական տարվա հետազոտական թեմաների ներկայացումը, որի ժամանակ պատասխանատուները ներկայացրեցին իրենց կողմից առաջարկվող թեմաները։
Ո՞րն է հետազոտության նպատակը, թեմայի արդիականությունը, ինչ խնդիր է այն լուծելու և ինչպիսի՞ դրական ազդեցություն է ունենալու այն հասարակության համար։