Մեր կոսմետոլոգների Երևանյան շրջայցների մասին

Մեր կոսմետոլոգների Երևանյան շրջայցների մասին
🤩Իսկ դուք գիտեի՞ք, որ մեր կոսմետոլոգները Երևանում մեկ օրում մասնակցեցին թվով 2 տարբեր մասնագիտական դասընթացների։
Kilejian’s Beauty Lounge-ում ուսանողները մասնագետի հետ միասին զրուցեցին և քննարկեցին կոսմետոլոգիական տարբեր պրոցեդուրաների մասին, յուրաքանչյուրը ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, այնուհետև գործնականորեն ականատես եղան դիոդային մազահեռացման և դեմքի խորը մաքրման պրոցեդուրաներին։
Իսկ հետո մեր համագործակից Մեհրաբյանի անվան քոլեջում մասնագետի ներկայությամբ ուսանողները անհատապես կատարեցին դեմքի խորը մաքրման պրոցեդուրայի որոշակի ընթացքներ, ծանոթացան շատ տարբեր ժամանակակից կոսմետոլոգիական սարքավորումների, որոնցից են’ գոլորշու ապարատը վապորիզատորը, իոնոթերապիա իրականացնող սարքավորումը, դերմոբրազիան և այլն։
Հետևե՛ք մեզ, որպեսզի տեղեկացված լինեք մեր ուսումնական առօրյային։