Երեկ ՎԲՀՔ-ում տեղի ունեցավ այս տարվա Մանկավարժական խորհրդի առաջին նիստը։
Նիստը անցկացնում էր Քոլեջի փոխտնօրեն՝ Վարուժան Գասպարյանը, ով շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, այնուհետև խորհրդի անդամներին ներկայացրեց քոլեջում աշխատանքի անցած նոր մասնագետներին։ Նիստի ժամանակ քննարկվեցին նոր ուսումնական տարվա առաջիկա անելիքների, ձեռքբերումների և նախորդ ուսումնական տարվա բացթողումների մասին։
Հիմնականում քննարկման առանցքային հարցերից էին՝ ուսումնական ծրագրերը, կիրառվող մեթոդները, հետազոտությունները և դասախոս-ուսանող հարաբերությունները։ Ելույթով հանդես եկավ նաև ՈւԽ քարտուղար՝ Նելլի Թադևոսյանը, ով խորհրդի անդամներին ներկայացրեց իրենց կառույցի կողմից կազմված ուսանողների գնահատման նոր համակարգը։