Ս/Թ հունիսի 30-ին ՎԲՀՔ-ում կայացավ Մանկավարժական խորհրդի ամփոփիչ նիստը։
Նիստի ժամանակ քննարկվեց 2023-2024 ուսումնական տարվա ձեռքբերումների, առաջացած խնդիրների, և նոր ուսումնական տարվա ծրագրերի մասին։
Քննարկման ժամանակ զեկույցներով հանդես եկան քոլեջի ստորաբաժանումների ղեկավարները, ուսումնական տարվա ընթացքում տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովների ղեկավարները և դասախոսները։ Ուսումնական տարին կարևորվեց ուսանողների կողմից հետազոտությունների իրականացման և ինքնուրույնությանը ուղղված միջոցառումների կազմակերպմամբ։
Նիստի ավարտին շնորհակալագրերով և նվերներով խրախուսվեցին քոլեջի մի խումբ դասախոսներ, ովքեր հաշվետու տարվա ընթացքում իրենց դրսևորել են լավագույնս։