Ս/Թ դեկտեմբերի 12-ին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի տնօրենական կազմը,
«Սպասարկման կազմակերպում» մասնագիտության դասախոսական և ուսանողական անձնակազմը այցելեցին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ», որի ժամանակ կողմերի միջև կնքվեց
համագործակցության պայմանագիր։
Միջոցառումը ավարտվեց ջերմ մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին տարբեր թեմաներ, որոնք նոր դռներ կբացեն համագործակցության և գործընկերության հնարավորությունների համար։
Շնորհակալ ենք մեր նոր գործընկերոջը, ջերմ հյուրընկալության և վստահության համար։