Ս/թ. մայիսի 23-ին քոլեջում հյուրընկալել էինք Հայկական Կարմիր խաչ ընկերության Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի նախագահ՝ Մակիչ Մնացականյանին։ Կողմերի միջև համագործակցության արդյունքում քոլեջին տրամադրվեց առաջին օգնության դեղարկղիկ, որի համար ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Հայկական Կարմիր խաչ ընկերությանը համագործակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև կողմերի միջև առաջիկա իրականացվելիք աշխատանքների և նոր ծրագրերի մասին։