ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ ՍՊԸ-ն հայտարարում է մրցույթ՝
«Կենսաբանության»
«Մանրէաբանության»
«Ընդհանուր հիգիենա և էկոլոգիա»
«Մարդու անատոմիա, ֆիզոլոգիա, պաթոլոգիայի հիմունքներով»
«Մարդու կենսագործունեության փուլերը»
«Գեղազարդական կոսմետոլոգիայի և դիմահարդարման իրականացում»
«Նյութագիտություն և տեխնոլոգիական կահավորում»
«Ֆիզիոթերապիա և գործիքային կոսմետոլոգիայի հիմունքներ» առարկաներ և մասնագիտական մոդուլներ դասավանդող մանկավարժական աշխատողների թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով։
Մրցույթին մասնակցելու համար պետք է քոլեջի կադրերի բաժին ներկայացնել
դիմում (Ձև 1),
կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
անձնագիր (բնօրինակը և պատճենը),
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
ինքնակենսագրություն (Ձև 4),
երկու լուսանկար` 3×4 չափի,
այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում, փետրվարի 26-ը ներառյալ, չորեքշաբթիից կիրակի օրերին` ժամը 10:00-16:00-ն:
Մրցույթը տեղի կունենա Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում:
Հասցե՝ ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան 19
Մանրամասների համար զանգահարել՝
Ուսումնական մաս՝
(+374) 77 26 12 01
Տնօրեն՝
(+374) 98 70 70 08 հեռախոսահամարներով: