Ս/թ. նոյեմբերի 26-ին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ «Մոդուլի առարկայական նկարագրի կառուցվածքը և պարտադիր բաղադրիչները» թեմայով վերապատրաստում
Վերապատրաստմանը մասնակցում էին Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի ՈՆԱՊ Նարինե Գասպարյանը, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի ուսումնական և ուս. դաստիրակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ՝ Վարուժան Գասպարյանը, մեթոդիստ՝ Մարինե Հարությունյանը, ՈԱՊ՝ Ալիսա Սուքոյանը, ամբիոնի վարիչներ և դասախոսական կազմը։
Վերապատրաստման ընթացքում քննարկվեց օրակարգում տեղ գտած բոլոր հարցերը։ Խոսվեց՝
գիտելիքները գնահատման
գնահատման մեթոդների ընտրության
գնահատման թերթիկների լրացման մասին, դասավանդողները ներկայացրեցին իրենց մոտեցումը լսարանի, կիրառած արդյունավետ մեխանիզմների և դրանց գնահատման ձևերի մասին։ Վերապատրաստման ընթացքում ծագած հարցերին տրվեցին հանգամանալից պատասխաններ։
Վ. Գասպարյանը իր խոսքում նշեց՝ որպեսզի հանդիպումը ստանա կիրառական և վերլուծական բնույթ, ցանկալի է մեր կողմից սահմանված ժամանակահատվածում պարբերաբար իրականացնել վերլուծություններ վերապատրաստման արդյունավետության գնահատման և նոր քննարկման առարկանների վերաբերյալ։
Հուսով ենք որ նմանատիպ վերապատրաստումները օգտակար կլինեն մեր դասախոսական կազմի համար և կկրեն կիրառական բնույթ։