ՎԲՀՔ-ի Ուսանողական խորհուրդը նախօրոք պայմանավորվածության համաձայն աշխատանքային այցով հյուրնկալվեց Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում։
Հանդիպման ընթացքում երկու քոլեջների ուսանողական խորհուրդների միջև տեղի ունեցավ հանդիպում՝ որի ժամանակ քննարկվեց առաջիկա կազմակերպվելիք ծրագրերի մասին: Ուսանողները շրջայց ունեցան քոլեջում՝ ծանոթանալու համար քոլեջի լսարաններին, լաբորատոր բազաններին և համակարգչային լսարանին, այնուհետև Մեհրաբյանի անվան բժկական քոլեջի դասախոսներ՝ Լ․ Ոսկանյանը և Հ․ Մնացականյանը քոլեջի սիմուլյացիոն կենտրոնում իրականացրեցին մեզային կաթետերացում, պացիենտի վիրակապման, երակային, միջմկանային և ենթամաշկային ներարկման գործընթացները։