Երեկ քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները բժիշկ-վիրաբույժ Վարդան Ադիլխանյանի գլխավորությամբ շրջայց կատարեցին Վարդենիս Բկ-ում։ Ուսանողները ծանոթացան Բկ-ի բաժանմունքների կառուցվածքին և գործունեությանը, որպեսզի պատկերացում կազմեն բուժքրոջ գործառույթի վերաբերյալ։Հանդիպում ունեցան նաև Վարդենիս Բկ-ի բուժգծով փոխտնօրեն Ալբերտ Սիրականյանի հետ, ով ներկայացրեց «Բուժքույրական գործ» մասնագիտության դերը և կարևոր նշանակությունը բժշկական ոլորտում։