Դեղագործություն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մասնագետի որակավորումը` Դեղագործ
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝ հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝ հիմնական ընդհանուր կրթությամբ 3 տարի և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ – 2 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Մասնագիտական գործունեության ոլորտներն են.
- Սեփականության տարբեր ձևերի, պրոֆիլի, իրավակազմակերպչական կարգավիճակի դեղատնային և դեղագործական կազմակերպությունները, ներառյալ` փոքր բիզնեսի ոլորտը, դեղերի որակի հսկման լաբորատորիաները, պրոֆիլային գիտահետազոտական ինստիտուտները,
- Դեղագործը կարող է սահմանված կարգով աշխատել դեղագործական պրոֆիլի կրթական հիմնարկներում:
Դեղագործի գործունեությունն ուղղված է`
- Բնակչությանը դեղերով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովման կազմակերպմանը,
- Դեղերի պահպանման գործընթացի կազմակերպմանը,
- Դեղերի պատրաստման, որակի հսկման և բաց թողման իրականացմանը,
- Բնակչության և բուժկանխարգելիչ հիմնարկների մասնագետների շրջանում դեղագիտության բնագավառի տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքների իրականացմանը:
Դեղագործի մասնագիտական գործունեության տեսակներն են`
- Արտադրական,
- Վարչակազմակերպչական,
- Առևտրային,
- Դեղերի որակի հսկման կազմակերպման ձևերը և մեթոդները, տեղափոխման, պահպանման և իրացման փուլերում, նպատակը ունենալով ապահովել նրանց համապատասխանությունը նորմատիվային փաստաթղթերին.
- Ժամանակակից դեղորայքների, բժշկական նշանակման ապրանքների և դեղագործական արտադրանքների տեսականիի մասին,
- Դեղերի օգտագործման ցուցումների, կողմնակի ազդեցության և հակացուցումների մասին:
- Թունավոր և ուժեղ ազդող դեղանյութերի բարձրագույն միանվագ դեղաչափերի և բարձրագույն օրական դեղաչափերի, դեղատոմսերի դուրս գրման առանձնահատկությունների մասին,
- Տարբեր դեղերով դեղատոմսերի ձևակերպման օրենքները, այդ թվում նաև անվճար և զեղչով բաց թողնվող դեղանյութերը,
- Դեղատներում և առաջին կարգի դեղկրպակներում դեղերի որակին ներկայացվող հիմնական պահանջները:
Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները.
- Յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,
- Շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը,
- Յուրացնելու միջին մասնագիտական շարունակական (հետդիպլոմային) կրթական ծրագրերը:
Դե՛, ինչ միացի՛ր մեզ, քո նոր գաղափարներով մեզ հետ կիսվելու համար, քո ՎԲՀՔ–ն ավելի լավը դարձնելու համար։
Դու կարևոր ես մեզ համար