Արդեն տևական ժամանակ է քոլեջի «Քույրական գործ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողները անցկացնում են իրենց պրակտիկաները Վարդենիս ԲԿ-ում։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում են ԲԿ-ի բաժանմունքներին, ընդունարանում իրենց մասնակցությունն են ունենում պացիենտներին բուժօգնություն ցուցաբերելու գործում։ Պրակտիկայի անմիջական ղեկավար՝ բժիշկ-վիրաբույժ Վ.Ադիլխանյանի անմիջական ղեկավարությամբ վիրաբուժական բաժանմունքի վիրակապարանում իրականացնում են վիրակապություններ, ընդունարանում ցուցաբերում առաջին բուժօգնություն։