🦷 Մեր ատամնատեխնիկ ուսանողները այցելեցին «Հակոբյան» ստոմատոլոգիական կլինիկա
Մեր ատամնատեխնիկ ուսանողները այցելեցին «Հակոբյան» ստոմատոլոգիական կլինիկա։ Այցի ընթացքում նրանք ծանոթացան կլինիկայի աշխատանքային գործընթացին, բուժառուների ընդունման կարգին, ինչպես նաև ստոմատոլոգիայում կիրառվող գործիքների ու սարքավորումների ախտահանման փուլերին։
Բժիշկը ուսանողներին ներկայացրեց օրթոպեդիկ ստոմատոլոգիայում կիրառվող գործիքները և բացատրեց ատամնատեխնիկների հետ համագործակցության կարևորությունը՝ ատամնային պրոթեզների պատրաստման տարբեր փուլերում։