Պատկերացնո՞ւմ եք՝ հնարավոր է մի քանի ժամում իրականացնել 3 տարբեր միջոցառումներ։
«Դեղագործություն» մասնագիտության ուսանողները այցելեցին Arpimed Pharmaceutical Company, որտեղ ծանոթացան դեղարտադրող ընկերության կողմից ՊԱԳ-ի և որակի կառավարման ստանդարտների միջազգային չափանիշներին համապատասխան դեղաձևերի արտադրությանը։ Ներկա գտնվեցին փափուկ, հեղուկ և կարծր դեղաձևերի արտադրության բլոկներում, ականատես եղան և՛ արտադրության ընթացքին, և՛ որակի հսկման, գնահատման, և՛ փաթեթավորման գործընթացներին։
«Քույրական գործ» մասնագիտության ուսանողները այցելեցին My Way Socio-Habilitation, Educational, Vocational Training Day Care Center, որտեղ ծանոթացան կենտրոնի պատմությանը, կատարվող գործընթացներին։ Ավելի մանրամասն տեղեկացան աուտիզմ հիվանդության մասին, հիվանդության դրսևորման, նախանշանների, ինչպես նաև բուժման գործընթացի մասին։
Իսկ վերջում միասին եղան ԵՊԲ համալսարանի մարդու ախտաբանական և նորմալ անատոմիայի թանգարան, որտեղ ուսանողներին ներկայացվեց ֆորմալինի լուծույթի մեջ պահվող մարդու օրգանների ցուցանմուշները։