🚀 Քոլեջ-բուհ համագործակցության նոր հորիզոններ

🚀 Քոլեջ-բուհ համագործակցության նոր հորիզոններ
🚀 Քոլեջ-բուհ համագործակցության նոր հորիզոններ
Վերջերս Երևանում տեղի ունեցավ կարևոր հանդիպում՝ ՎԲՀՔ քոլեջի և International University of Applied Sciences in Armenia – IUASA «Կիրառական գիտությունների միջազգային համալսարանի»ղեկավարության միջև, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր 🤝։
Հուշագրի հիմնական նպատակն է ձևավորել արդյունավետ և ամուր համագործակցություն քոլեջի և բուհի միջև՝ ապահովելով ուսանողների սահուն անցումը քոլեջից դեպի բուհական կրթություն։ Համաձայն հուշագրի՝ քոլեջի ուսանողները կստանան հնարավորություն ուսումը շարունակել համալսարանում անմիջապես 2-րդ կուրսից՝ կառավարում, տնտեսագիտություն և հարակից այլ մասնագիտություններով։
Այս նախաձեռնությունը լայն հնարավորություն կընձեռի մեր ուսանողներին՝ խորացնելու մասնագիտական գիտելիքները, ձեռք բերելու նոր փորձ և ավելի հեշտ ինտեգրվելու աշխատաշուկա։