🚀 ՎԲՀՔ ուսանողները DigiTec 2025-ի մասնակիցների շարքում

🚀 ՎԲՀՔ ուսանողները DigiTec 2025-ի մասնակիցների շարքում
🚀 ՎԲՀՔ ուսանողները DigiTec 2025-ի մասնակիցների շարքում
ՎԲՀՔ շուրջ 50+ ուսանող մասնակցել է Երևանում անցկացվող DigiTec 2025 միջոցառմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ամենախոշոր ցուցահանդեսին Հայաստանում։
Այս այցելությունը մեր ուսանողների համար դարձավ բաց դաս նորարարության, ապագայի մասնագիտությունների և տեխնոլոգիական մտածողության ձևավորման ուղղությամբ։
DigiTec-ը կարևոր հարթակ է, որտեղ երիտասարդները տեսնում են, թե ինչպես են իրականանում գաղափարները, ինչպես են համագործակցում բիզնեսն ու կրթությունը, և ինչպես է տեխնոլոգիան փոխում մեր ամենօրյա կյանքը։ 🦾
ՎԲՀՔ-ն համոզված է, որ կրթությունը պետք է լինի գործնական, ժամանակակից և ապագային միտված։ Այսպիսի միջոցառումներին մասնակցությունը օգնում է ուսանողներին զարգացնել հետաքրքրությունը թվային հմտությունների, ստարտափ մշակույթի և նորարարական մտածողության նկատմամբ։