Մարտի 28-ին Վաղարշապատում կայացավ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը, որին մասնակցեցին նաև ՎԲՀՔ-ի շուրջ 50 ուսանողներ։
Այս յուրահատուկ ձևաչափով միջոցառումը հնարավորություն տվեց երիտասարդներին դառնալ խոսող, ոչ թե միայն լսող կողմ․ բեմում իրենց փորձով և գաղափարներով հանդես էին գալիս հենց պատանիները, իսկ ավագ սերունդը ներգրավված էր լսելու և քննարկելու գործընթացում։










