Սովորենք փնտրել, փնտրելով սովորենք։
Քոլեջի դասախոս Աննա Յավրյանը հենց այս օրինակով է վարում իր դասը՝ <<Հայոց լեզվի ծագումը, Մեսրոպ Մաշտոցն ու հայոց այբուբենը, լեզվի զարգացման փուլերը>> թեմայի շրջանակներում։
Ուսուցման նպատակը՝ Գիտակցել Մաշտոցի գործի մեծությունը, ըմբռնել գրերի գյուտի պատմաքաղաքական և մշակութային դերը։
Ուսանողներին հանձնարարվեց կատարել տեղեկատվական տարբեր աղբյուրներից գրերի գյուտին նվիրված նյութերի ուսումնասիրություններ և կազմել վերլուծական նյութ նշված թեմայի վերաբերյալ։