Ս/Թ հոկտեմբերի 17-ին քոլեջում հյուրընկալել էինք Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Centerի մասնագետներին։ Հանդիպման ժամանակ ուսանողներին ներկայացվեցին «Աշխատանք նպատակների հետ և ինքնաճանաչում», «Հոգեկան առողջության չափանիշները և սթրեսակայունություն» թեմաները։
Սեմինարը վարեցին Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) նախագահ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի (ՀՍԿԿ) ղեկավար, բ.գ.թ. Արմեն Սողոյանը և Ռեքավերի Քոլեջ – Recovery College ի ղեկավար, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը։ Հանդիպումներին ներկա էին նաև ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, ՀՀԱ խորհրդի անդամ, բ.գ.թ. Կարինե Թաթարյանը, ՀՍԿԿ Վարդենիսի մասնաճյուղի ղեկավար, հոգեբան Անժելա Բուդոյանը, ՀՍԿԿ կամավոր, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 2֊րդ կուրսի ուսանողուհի Մարիետա Ֆահրադյանը։