📆 Մայիսի 8-ին քոլեջում տեղի ունեցավ «Վիտամին Դ3-ի դերն ու կարևորությունը մեր կյանքում» թեմայով սեմինար

📆 Մայիսի 8-ին քոլեջում տեղի ունեցավ «Վիտամին Դ3-ի դերն ու կարևորությունը մեր կյանքում» թեմայով սեմինար
📆 Մայիսի 8-ին մեր քոլեջում տեղի ունեցավ «Վիտամին Դ3-ի դերն ու կարևորությունը մեր կյանքում» թեմայով սեմինար, որը վարում էին Giga Farm «Գիգա ֆարմ» դեղագործական ընկերության ներկայացուցիչները։
Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ տարբեր բաժիններից, որոնք սեմինարի սկզբում ներկայացան՝ կիսվելով իրենց հոբբիներով, ստեղծելով ջերմ և մտերմիկ մթնոլորտ։
Սեմինարի ընթացքում ներկայացվեց «Վիտամին D3-ի» ընդհանուր բնութագիրը՝ անդրադառնալով դրա առողջական նշանակությանը և մարդու օրգանիզմում հավասարակշռված քանակով դրա առկայության կարևորությանը, ինչպես նաև ընդգծվեց սննդակարգի և հավելումների միջոցով վիտամինի ընդունման անհրաժեշտությունը 💊։
Սեմինարի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հուզող հարցերը՝ ստանալով մասնագիտական հիմնավորված պատասխաններ։
Իսկ վերջում ընկերության կողմից ուսանողներին հանձնվեցին սեմինարի մասնակցության հավաստագրեր։