Ս/Թ հոկտեմբերի 28-ին ՎԲՀՔ-ում տեղի ունեցավ տնօրինական խորհրդի 2023-2024 ուսումնական տարվա հերթական նիստը։
Նիստը վարում էր Քոլեջի փոխտնօրեն Վ.Գասպարյանը։ Մինչ քննարկման անցնելը, Վ.Գասպարյանը խորհրդի անդամներին ներկայացրեց Քոլեջի տնօրինական խորհրդի նորընտիր անդամ Լևոն Սարգսյանին, ով հանդիսանում է նաև Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նիստի ժամանակ քննարկվեցին կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված 2022-2023 ուսումնական տարվա իրականացված աշխատանքները, ինչպես նաև հաստատվեց Քոլեջի տնօրինական խորհրդի 2023-2024թթ. գործողությունների պլանը։
Նիստի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև հետազոտական աշխատանքների կարևորության և դրանց արդյունավետության մասին։