🎙️Սեպտեմբերի 28-ին ՎԲՀՔ-ում տեղի ունեցավ յուրահատուկ հանդիպում մեր հատուկ հյուր՝ Դավիթ Մեջլումյանի հետ Սեպտեմբերի 28-ին ՎԲՀՔ-ում տեղի ունեցավ յուրահատուկ հանդիպում մեր հատուկ հյուր, «Գրողի տարած մոտիվացիա» գրքի հեղինակ և խոսնակ՝ Դավիթ Մեջլումյանի հետ։ Ուսանողները հնարավորություն ունեցան խորությամբ ծանոթանալու քննադատական մտածողության թեմային՝ սովորելով․ ինչպես ճիշտ գնահատել ստացված տեղեկությունը, ինչպես խուսափել մակերեսային եզրակացություններից, և ինչպես կիրառել քննադատական մոտեցումը կյանքի ու մասնագիտական ոլորտներում։ Միջոցառումը ոչ միայն գիտելիք փոխանցեց, այլև բացեց նոր դռներ՝ ինքնաճանաչման, վերլուծական մտածողության և վստահ քայլերի համար։