🎉 ՎԲՀՔ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2025

🎉 ՎԲՀՔ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2025
🎉 ՎԲՀՔ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2025
🎓 2025 թվականի հուլիսի 26-ին Վարդենիսի մշակույթի պալատը վկայեց մի բացառիկ պահ՝ ՎԲՀՔ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Մոտ 300 մասնակիցներով՝ շրջանավարտներ, ծնողներ, Ուսուցիչներ, գործատուներ և համայնքային ղեկավարներ հավաքվել էին միասին նշելու մի կարևոր ճանապարհի ավարտը և նորի սկիզբը։
Միջոցառումը լեցուն էր ազգային արժեհամակարգով՝ բեմում հնչեցին ազգային երգեր, պարեցինք մեր արմատներից եկող պարը, ու դրան զուգահեռ հնչեցին խոսքեր, որոնք խորապես արձագանք գտան բոլոր ներկաների սրտերում։
Դիպլոմների հանձնումը եղավ ոչ միայն ավարտական փաստաթղթի փոխանցում, այլև՝ վստահության փոխանցում։ Վստահություն՝ դեպի մի սերունդ, որը արդեն իսկ ապացուցել է իր պատրաստակամությունը կրթվելու, աճելու և կայանալու գործում։
💬 Մեր հյուրերի ելույթները լուրջ ուղերձներ էին։ Նրանք խոսեցին իրական կրթության ուժի մասին, համախմբվածության, և աշխատաշուկայի հետ համագործակցության կարևորության մասին։ Յուրաքանչյուր խոսք ոգեշնչում էր՝ մնալ ուսման ճանապարհին, լինել պատասխանատու քաղաքացիներ ու ստեղծել արժեք։
Տոնի ավարտին հյուրասիրության, ազատ խոսքի ու անկաշկանդ շփումների միջոցով հնչեցին շնորհավորանքներ, երախտագիտություն և մեծ ակնկալիքներ ապագայի հանդեպ։