Թեման՝ Աշխարհագրության հետազոտության մեթոդները — քարտեզագրական, համեմատական և նկարագրական։ Ուսանողները կիրառեցին այս մեթոդները այգու տարածքում՝ դիտարկելով, համեմատելով և նկարագրելով բնությունը։
Նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել գործնական հմտություններ՝ տեսական գիտելիքները վերածելով իրական փորձի, իսկ արդյունքը եղավ՝ նոր փորձ, նոր գիտելիքներ և ամենակարևորը՝ աշխարհագրության հանդեպ ավելի խորը հետաքրքրություն։














