🌱💰«Էներգաարդյունավետության, էկոլոգիական և ֆինանսական կրթության մոդուլներ և խնայողությունների խաղ» թեմայով ինտերակտիվ դասընթաց

🌱💰«Էներգաարդյունավետության, էկոլոգիական և ֆինանսական կրթության մոդուլներ և խնայողությունների խաղ» թեմայով ինտերակտիվ դասընթաց
🌱💰«Էներգաարդյունավետության, էկոլոգիական և ֆինանսական կրթության մոդուլներ և խնայողությունների խաղ» թեմայով երկօրյա ինտերակտիվ դասընթաց։
Դեկտեմբերի 23-24ը «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն «Հանրային իրազեկման միջոցառումներ՝ Գեղարքունիքի մարզում կայուն էներգետիկ տեխնոլոգիաների կիրառումը խթանելու նպատակով» նախաձեռնության շրջանակներում՝ «Վարդենիսի բժշկա-հումանիտար» և Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջների հետ համագործակցությամբ, կիրականացնի երկօրյա ինտերակտիվ դասընթաց։
Դասընթացը նպատակ ունի⤵️
📌Խթանել երիտասարդների շրջանում էներգաարդյունավետության վերաբերյալ գիտելիքների տարածումը։
📌Տրամադրել գործնական հմտություններ և մոտեցումներ, որոնք կնպաստեն էներգիայի խնայողությանն ու ֆինանսական կայունությանը։
📌Աջակցել բնապահպանական գիտակցության ձևավորմանը՝ ընդգծելով կայուն ապրելակերպի կարևորությունը։
Ի՞նչ սպասել դասընթացից․
✅Էներգաարդյունավետության լուծումների ուսումնասիրություն.
✅Էկոլոգիական գիտակցության բարձրացում.
✅Ֆինանսական գրագիտության հմտությունների զարգացում.
✅Գործնական միջոցների օգտագործում.
📩Մասնակցության համար խնդրում ենք գրել անձնական նամակ, նշելով ծրագրի անվանումը։