
ՎԲՀՔ ապագա մենեջերները իրենց մասնագիտական պրակտիկան այս օրերին անցկացնում են հենց Երևանում։ Մեր ուսանողներն արդեն իրենց առաջին քայլերն են անում իրական աշխատաշուկայում՝ դուրս գալով դասասենյակից ու հայտնվելով բիզնես միջավայրի կենտրոնում։
Այս օրերին նրանք այցելեցին Skill – Event Marketing Company, որը զբաղվում է տարբեր միջոցառումների կազմակերպմամբ։ Այստեղ մեր ուսանողների համար կազմակերպվեցին գործնական և կամավորական աշխատանքներ, որտեղ նրանք ոչ միայն սովորեցին, այլև ցուցադրեցին իրենց ուժերը, նոր կապեր ստեղծեցին ու բացահայտեցին սեփական ներուժը։
Այս փորձը հիշեցում է, որ գիտելիքը արժեք է, երբ այն գործում է իրական միջավայրում։ Մեր մենեջերները սովորում են առաջնորդել, կերտել նոր հնարավորություններ ու ձգտել ավելին։
