Քոլեջում հյուրընկալեցինք Մարսելի «Աբովյան» վարժարանի Աբովյան Վարժարան École Abovian տնօրեն, գրող Կարեն Խուրշուդյանին, Հայաստանի գրողների միության անդամ, գրականագետ Արմեն Ավանեսյանին և մշակութային գործիչ Դավիթ Մշեցուն։ Այցը դարձավ կարևոր մշակութային հանդիպում, որը համախմբեց մեր ուսանողներին և հյուրերին գրականության, ստեղծագործական մտքի և հայկական արժեքների շուրջ։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց գրական գործունեության հիմնական ուղղություններն ու ստեղծագործական ուղին։ Ուսանողները հանդես եկան ասմունքներով՝ ներկայացնելով ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հայ գրականության հատվածներ։
Քոլեջը շարունակելու է ձևավորել միջմշակութային կամուրջներ և բացել նոր հնարավորություններ ուսանողների համար՝ համատեղելով կրթությունը և արվեստը։
Հանդիպման ավարտին հյուրերը քոլեջի գրադարանին նվիրեցին իրենց հեղինակած գրքերից՝ համալրելով ուսանողների ընթերցանության ֆոնդը։ 































