
Սեպտեմբերի 21-ը յուրաքանչյուր հայի համար պարզապես օրացույցի օր չէ․ դա ազատության, արժանապատվության և անկախ պետականության խորհրդանիշն է։ Այդ օրը մենք ոչ միայն հիշում ենք անցած ճանապարհը, այլև նոր ուժ և ոգի ենք ստանում՝ նայելու դեպի ապագան։
ՎԲՀՔ-ում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին։ Ուսանողները և Ուսուցիչները միասին տոնեցին այս խորհրդանշական օրը՝ ներկայացնելով հայրենասիրական ասմունքներ, երգեր և ոգևորող խոսքեր։ Քոլեջի սրահում հնչող յուրաքանչյուր խոսք ու երգ արտահայտում էին սեր հայրենիքի նկատմամբ և վստահություն՝ անկախ Հայաստանի ապագայի հանդեպ։
Շնորհավոր Անկախության տոնդ Հայաստան 
