Վերջերս ՎԲՀՔ-ում հյուրընկալել էինք քոլեջի համագործակից «ՄԵՄ Գեղարքունիքին»։ Հանդիպման ժամանակ ուսանողներին ներկայացվեց ՄԵՄ-ի գործունեությունը, ծրագրերն ու այն կարևոր առաքելությունը, որով կազմակերպությունը միավորում է մարզերի երիտասարդներին՝ հզոր համայնքներ ձևավորելու նպատակով։
Հանդիպումը շարունակվեց հետաքրքիր խաղով և բաց զրույցով՝ նվիրված անձնական փորձին և ձախողումներին։ Միջոցառումը հնարավորություն տվեց ուսանողներին բացահայտելու սեփական ներուժը, փոխանակվելու մտքերով և մոտիվացվելու ապագա նախաձեռնությունների համար։