Վերջերս մեր քոլեջում տեղի ունեցավ սեմինար, որը վարեց մեր ուսանողուհի Նինա

Վերջերս մեր քոլեջում տեղի ունեցավ սեմինար, որը վարեց մեր ուսանողուհի Նինա
Վերջերս մեր քոլեջում տեղի ունեցավ սեմինար, որը վարեց մեր ուսանողուհի Նինան՝ իր կողմից իրականացված հետազոտական աշխատանքի շրջանակում։ Հետազոտության թեման էր «Գովազդը որպես մարքեթինգի բաղադրիչ», որի ընթացքում ներկայացվեցին գովազդի դերը, նշանակությունը և ազդեցությունը մարքեթինգային գործընթացներում։
🔍 Սեմինարի ընթացքում Նինան ներկայացրեց հետազոտության հիմնական արդյունքները, գործնական օրինակներ և ժամանակակից մոտեցումներ՝ նպաստելով մասնագիտական քննարկմանը և մասնակիցների հետաքրքրվածությանը թեմայի նկատմամբ։ Հիշեցնենք, որ հետազոտական աշխատանքում տեղ էին գտել Վարդենիսի համայնքապետարանը և ՎԲՀ քոլեջը։