Քոլեջում տրվեց նոր ուսումնական տարվա ազդանշանը։ Օրը սկսվեց աղոթքով և օրհնությամբ, որը կատարեց Վարդենիսի հոգևոր հովիվ Տեր-Հարություն քահանա Հունանյանը։
Այնուհետև հնչեցին շնորհավորական խոսքեր և բարեմաղթանքներ, որոնց հաջորդեց փոքրիկ հյուրասիրությունը և ազատ շփումը։ Միջոցառման ավարտին ուսանողները իրենց կուրսղեկների հետ ունեցան առանձնազրույց և ծանոթացան իրենց ուսումնական միջավայրին։






































