Հայաստանի յոթ ուսումնական հաստատություններում «Քաղաքացիական հասարակություն» ակադեմիական մոդուլ կներդրվի։ Սա են նախատեսում մայիսի 14-ին ստորագրված եռակողմ համագործակցության հուշագրերը։ Մոդուլը մշակվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Եվրամիության կողմից համաֆինանսավորվող «STRIVE» ծրագրի շրջանակում։ Հուշագրերը ստորագրվել են ՆԵՖ Բելգիա կազմակերպության, ՀԿ Կենտրոնի և Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Եվրասիա միջազգային, Գորիսի պետական համալսարանների, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ և Բերդի բազմագործառութային քոլեջների միջև։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/891368.html?fbclid=IwY2xjawKX_ZpleHRuA2FlbQIxMQBicmlkETFqcnQyekFZN2UwUlRLQ2RaAR4uAC2LIKCu4JogSeDfXLL-GRQcK-yZJJ4WM6r27an6jGWAtOEk34H1WpGCeg_aem_TY5GRRLBHqnjolqUe0EiIQ
© factor.am