ՎԲՀՔ-ում անցկացվեց միջոցառում՝ նվիրված մեր անմահ հերոսների հիշատակին։ Ուսանողները սիրով և խոնարհությամբ ներկայացրին նրանց կենսագրությունները, ասմունքեցին, երգեցին հայրենիքի, քաջության և նվիրումի մասին։
Միջոցառմանը ներկա էին նաև զոհվածների ծնողները, որոնց ներկայությունը բոլորիս համար դարձավ հպարտության և ցավոտ հուզմունքի միասնություն։ Քոլեջի ընտանիքը ևս մեկ անգամ հնչեցրեց իր երախտիքը՝ նրանց, ովքեր կյանքի գնով պաշտպանեցին մեր խաղաղությունն ու հայրենի հողը։



























