Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի ուսանողական խորհուրդը ստեղծվել է 2015 թվականին:
Այս տարիների ընթացքում ուս. խորհուրդը անցել է ձեռքբերումների, բարեփոխումների և նվաճումների բազմաթիվ փուլեր:
Շարունակական կատարելագործման արդյունքում այն այսօր դարձել է սիրած ու վստահելի ուսանողական ինքնակառավարման մարմին, որն ի զորու է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Այն շատ ուսանողների ամենասիրելի վայրն է, որտեղ իրենք կարող են գտնել ցանկացած խնդրի լուծում կապված թե΄ ուսման, թե΄ բազմաթիվ այլ ոլորտների հետ:
Ներքոլեջային կյանքում ունի ակտիվ դերակատարում: Ստեղծման առաջին իսկ օրից հիմնական առաքելությունը եղել է և մնում է ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը: Ուսանողական խորհուրդը ուսանողության խնդիրներով զբաղվող ինքնակառավարման մարմին է, որի գործունեությունը սահմանվում է քոլեջի կանոնադրության հիման վրա:
Նպատակներն են.
- Ուսանողական շահերի և իրավունքների պաշտպանությունը
- Ուսանողների համախմբումը, նրանց ներգրավումը քոլեջում կատարվող աշխատանքներին
- Ուսումնակրթական աշխատանքների ծավալումը
- Ռազմահայրենասիրական դաստիարակությունը
- Ուսանողների ինֆորմացիոն բնույթի տեղեկատվության ապահովումը
- Բազմաբնույթ միջոցառումների իրականացումը
- Ուսանողների ազատ ժամանցի կազմակերպում:
2021-2022թ-ի ՎԲՀՔ Ուսանողական խորհուրդի կազմը՝
Նախագահ՝ Ալլա Մկրտչյան
Նախագահի օգնական՝ Նարինե Սաղաթելյան
Քարտուղար՝ Արմինե Գրիգորյան
Անդամ՝ Սյուզաննա Վարդանյան
Ստելլա Հովհաննեսյան
ՎԲՀՔ Ուսանողական խորհուրդ