Այցը ուսանողների համար հնարավորություն ստեղծեց՝ ճանաչելու բուհական կրթության մակարդակը, տեղեկանալու բուհում ուսումը շարունակելու պայմաններին և ստանալու պատկերացում, թե ինչ հնարավորություններ են բացվում իրենց առջև քոլեջը ավարտելուց հետո։
Շրջայցի ընթացքում ուսանողները ոչ միայն տեսան համալսարանների կրթական միջավայրը, այլ նաև հասկացան՝ թե որքան կարևոր է իրենց մասնագիտության խորքային ուսումնասիրումն ու շարունակական զարգացումը։ Հենց այդ պատճառով մենք մշտապես խրախուսում ենք ուսանողների շարունակական կրթությունը։






































