Ս/թ. նոյեմբերի 16-ին «Հայբուսակ» քոլեջում տեղի ունեցավ 6 տարբեր քոլեջների ներկայացուցիչների և Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի աշխատակիցների հանդիպում՝ նվիրված քոլեջների կոնսորցիումի ստեղծմանը։
Հայաստանում Էրազմուս + գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և Էրազմուս + ծրագրի պատասխանատու Վարդ Ղուկասյանը հստակ բացատրեցին «Կարողությունների զարգացում ՄԿՈՒ-ում» ծրագրի մանրամասները՝ ուղղված դպրոցներին և քոլեջներին աջակցելուն և զարգացմանը։ Ծրագիրը ներառում է միջազգային համագործակցություն` կրթության որակի, առաջադեմ ուսուցման, կանաչ տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Հանդիպմանը մասնակցում էին հետևյալ քոլեջների ներկայացուցիչներ.
– Երևանի պետական հումանիտար քոլեջ
– Գյումրու պետական բժշկական քոլեջ
– ֆրանս-Հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոն CEPFA Հիմնադրամ
– Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ
-Հայբուսակ Բազային քոլեջ