Ս/թ. նոյեմբերի 12-ին Վարդենիսի բժշա-հումանիտար քոլեջի «Բուժական կոսմետոլոգիա» բաժնի ուսանողները դասղեկ Զեմֆիրա Մելքոնյանի գլխավորությամբ այցելեցին Երևան քաղաքի Life clinic էսթետիկ բժշկության կենտրոն պրակտիկ աշխատանքներ անցկացնելու։
Կենտրոնի Կոսմետոլոգներից՝ Լիլիթ Տորոզյանը ուսանողներին ծանոթացրեց մի շարք սարքավորումների, որոնք ուղղված են դեմքի և մարմնի մաշկի պրոֆիլակտիկ խնամքին։ Ինչպիսիք են՝
դեմքի կոմբինացված մաքրմանը (ուլտրաձայնային մաքրում)
Դեմքի և մարմնի մաշկի միկրոդրեմոբրացիային, որը իրենից ենթադրում է մաշկի հղկում և շերտազատում
Rf լիֆտինգին, դա վերջին սերնդի ապարատային տեխնոլոգիա է , ռադիոճառագայթների տիրույթ, որը ուղղված է մամկային խնդիրների լուծմանը
Ոչ ներարկումային մեզոթերապիան
Մարմնի մկանների միոստիմուլացիային և պրեսոթերապիային
Պրակտիկ աշխատանքները ավարտելուց հետո ուսանողները իրենց ղեկավարի գլխավորությամբ զբոսնեցին Երևանի գեղեցիկ վայրերով , քննարկեցին օրվա դրական կողմերը և ունեցան տպավորիչ օր։