Ս/թ հուլիսի 12-ին ՎԲՀՔ-ում կայացավ Մանկավարժական խորհրդի 2024-2025 ուստարվա ամփոփիչ նիստը

Ս/թ հուլիսի 12-ին ՎԲՀՔ-ում կայացավ Մանկավարժական խորհրդի 2024-2025 ուստարվա ամփոփիչ նիստը
📆 Ս/թ հուլիսի 12-ին ՎԲՀՔ-ում կայացավ Մանկավարժական խորհրդի 2024-2025 ուստարվա ամփոփիչ նիստը։ Նիստին մասնակցում էին քոլեջի Ուսուցչական անձնակազմը։
👥 Նիստի ժամանակ քննարկվեցին հաշվետու ուսումնական տարում կատարված աշխատանքների, ձեռքբերումների և առաջիկա աշխատանքների մասին։ Կառուցողական քննարկում ծավալվեց ուսումնական ծրագրերի վերանայման և տարբեր կրթական մոտեցումների վերաբերյալ։
Քննարկման արդյունքում Մանկավարժական խորհրդի կողմից հավանություն տրվեց հետևյալ խնդիրներին՝
– Ուսանողների և Ուսուցիչների շրջանում բարձրացնել AI գրագիտությունը,
– Ստեղծել «Իրական կրթական» մոդել,
– Ուսանողներին գնահատել նաև բնութագրական մոտեցմամբ,
– Քոլեջում ստեղծել ուսանողական ակումբներ,
– Հեռախոսների սահմանափակ կիրառում քոլեջում։
✅ Առաջարկված բարեփոխումների մասին առաջիկայում ավելի մանրամասն։