Ս/Թ հուլիսի 12-ին «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողները և նրանց դասընթացավարները եղան Targeting ընկերությունում

Ս/Թ հուլիսի 12-ին «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողները և նրանց դասընթացավարները եղան Targeting ընկերությունում
⚡️Մենք շարունակում ենք մեր կրթական արշավները՝ տեսադաշտում ունենալով հետաքրքրաշարժ զարգացումներ։ Երեկ մեր «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողները և նրանց դասընթացավարները եղան Targeting ընկերությունում։
✅Targeting և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր և գործադիր տնօրեն, «Հաջողության թաքնված կողմը» և «Proակտիվ Առաջնորդը» գրքերի հեղինակ, բիզնես թրեյներ՝ Գոռ Կարապետյանը ուսանողներին ծանոթացրեց իրենց աշխատանքների և ընկերության պատմության մասին։
Այնուհետև ընկերության աշխատակիցները ներկայացրեցին SEO, SMM, PPC թվային մարքեթինգի տեսակները և դրանց իրականացման ռազմավարությունը։
Շնորհակալ ենք Targeting ընկերությանը մեզ հյուրընկալելու և մասնագիտական սեմինար անցկացնելու համար💚։
Pages: [ 1 ] [ 2 ]