Ս/Թ հուլիսի 11-ին քոլեջի մենեջերները այցելեցին Օփթիմայզ խորհրդատվական ընկերության գրասենյակ

Ս/Թ հուլիսի 11-ին քոլեջի մենեջերները այցելեցին Օփթիմայզ խորհրդատվական ընկերության գրասենյակ
📣Ս/Թ հուլիսի 11-ին քոլեջի «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողները այցելեցին Օփթիմայզ խորհրդատվական ընկերության գրասենյակ, որտեղ նրանց համար կազմակերպվել էր սեմինարների շարք՝ տարբեր թեմաներով։
Ընկերության հիմնադիր և տնօրեն՝ Հրայր Պարսումեանը, աշխատակիցներ՝ Վահագն ու Լենան ուսանողներին փոխանցեցին փափուկ հմտություններ՝ ռիսկերի կառավարման, ֆինանսական գրագիտության և ղեկավարման մոդելների մասին համապարփակ գիտելիքներ։
Ուսանողները նաև ստուգել են իրենց պատրաստվածությունը ռիսկի հանդեպ՝ նրանց ներկայացված «Շուբերտի թեստ»-ի միջոցով, իսկ ընդհանուր դասախոսությունների ավարտին ստուգեցին իրենց յուրացրած գիտելիքները քուիզ խաղի միջոցով։ Խաղում հաղթողը Օփթիմայզ խորհրդատվական ընկերության կողմից պարգևատրվեց նվերով։
Շնորհակալ ենք մեր նոր գործընկերոջը ջերմ հյուրընկալության և մասնագիտական սեմինարի համար: