Ուշադրություն մեկնարկը տրված է՝ Ընդունելություն
Հավատարմագրված Վարդենիսի Բժշկա-հումանիտար քոլեջը հայտարարարում է՝ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝
Քույրական գործ
Դեղագործություն
Բուժական կոսմետոլոգիա
Գրադարանային գործ
Հիշեցնենք որ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջին շնորհվել է ինստուցիոնալ հավաստագրման վկայական։ Եվ, այսուհետ` ուսանողները կստանան պետական նմուշի դիպլոմ։
Քոլեջ կարող են դիմել հիմնական, ընդհանուր, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձիք։
Գործում է ուսման վարձի ճկուն համակարգ։ Արտոնություններից և զեղչերից օգտվելու համար, անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ կամ ծանոթանալ մեր պաշտոնական կայքէջի միջոցով։
Միանգամից 2-րդ կուրսում ուսանելու հնարավորություն նրանց համար ովքեր որոշել են ուսումը շարունակել ԲՈՒՀ-ում։
Այս և այլ հնարավորությունների մասին կխոսենք հաջորդ նյութերում, բաց մի թող հնարավորությունդ, արի ՎԲՀՔ
Մանրամասների համար խնդրում ենք մոտենալ` Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ, կամ կապ հաստատել մեզ հետ օգտվելով հետադարձ կապի գործիքներից:
Շնորհակալություն ուշադրության համար